News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թրթը գրում է. «Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ համաներում հայտարարելու սպասումները ապրիլի 24-ից հիմա էլ տեղափոխվել են մայիսյան տոներ, սակայն իշխանական շրջանակներում նշում են, որ համաներում կարելի է սպասել եկող տարի միայն:

Համաներման հնարավոր ժամկետ է նշվում եկող գարունը սահմանադրական փոփոխություններին զուգահեռ: Աժ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին կա՞ արդյոք հավանականություն, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում կհայտարարվի եւ ունի՞ Աժ-ն նման տեղեկատվություն, հայտարարել է. «Նման տեղեկատվություն չունեմ ես, որեւէ նման հարց մինչ այս պահը չի քննարկվել»: Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ «ՀԺ»-ի թղթակցին ասել է, թե հանրության սպասելիքները հասկանալի են, սակայն այս փուլում համակողմանի վերլուծություն է ընթանում եւ դա երկարատեւ պրոցես է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ