News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը նոր թափ է ստացել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել է նախկինում քննված 10 քրեական գործերը կարճելու որոշումները եւ դրանք ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նոր, օբյեկտիվ քննության համար:

Դրանց մի մասը ժամանակին քննվել են ՀՀ ոստիկանության քննչական վարչությունում, մի մասը՝ քննչական կոմիտեում, մի քանիսն էլ՝ ԱԱԾ-ում:

Հասկանալի է, որ Ա. Հովսեփյանն, այսպես թե այնպես, դրանց հետ առնչություն է ունեցել` ժամանակին որպես գլխավոր դատախազ կամ իբրեւ անմիջական նախաքննություն իրականացնող մարմնի ղեկավար: Եւ այն փաստը, որ ՀՔԾ ուղարկելու որոշումը պատճառաբանվում է «օբյեկտիվ քննություն իրականացնելու անհրաժեշտությամբ», նույնպես վկայում է այն մասին, որ այս գործընթացն ուղղված է Հովսեփյանի եւ նրա ղեկավարած կոմիտեի դեմ: Երեկ երեկոյան տեղեկացանք, որ կարճված գործերից մեկով արդեն կա ձերբակալված անձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
Ամենաշատ