News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, «Իդեալ» շինանյութի խանութ-սրահներում, որտեղ, ըստ լուրերի, բաժնեմաս ունի նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, սկսվել են հարկային ստուգումներ ու խոսվում է բազմաթիվ աշխատողների կրճատումների մասին:

Խոսքը մոտ 100 աշխատակցի մասին է եւ, ընդ որում, այն աշխատակիցների, որոնք մոնտաժման աշխատանքներ են կատարում, օրինակ առաստաղներ ապամոնտաժում կամ տեղադրում: Երեկ «Իդեալից», անդրադառնալով թեմային, մեզ վստահեցրեցին, որ իրենց մոտ «ո՛չ հարկային ստուգումներ կան, ոչ կրճատումներ»:

Նշենք նաեւ, որ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները վերջնականապես դադարել են գոյություն ունենալ: Վերջին «Մոսկվիչկան», որ գործում էր Հյուսիսային պողոտայում, վեր է ածվել «Պարմա» սուպերմարկետի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ