News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի նախարարությունը հսկայական գումարներ է վատնում արտասահմանյան ուղեւորությունների համար: Մարտ ամսվա ընթացքում երկու գործուղում մեկնելու համար գնված ավիատոմսերր միայն ՀՀ պետական բյուջեի վրա նստել են մոտ 7մլն ղրամ: Եվ սա այն պատճառով, որ երկու անգամն էլ անձամբ նախարար Զախարյանի համար գնվել է բիզնես կարգի ավիատոմս:

Առաջին գործուղումը եղել է փետրվարի 28-մարտի 3-ին. Զախարյանը եւ նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը մեկնել են Կանադայի մայրաքաղաք Տորոնտո. ընդ որում, նրանք մեկնել են «շուրջերկրյա» ճամփորդություն կատարելով՝ Երեւան-Բեռլին-Ֆրանկֆուրտ-Տորոնտո չվերթով, եւ վերադարձել Տորոնտո-Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երեւան երթուղով: Երվանդ Զախարյանի համար բիզնես կարգի ավիատոմսն արժեցել է 3 մլն 184 հազար դրամ, իսկ նրա աշխատակցի՝ էկոնոմ կարգի ավիատոմսը՝ 992 հազար 978 դրամ:

Երկրորդ գործուղումը եղել է Պեկին՝ մարտի 21-26-ը: Զախարյանը մեկնել է իր տեղակալ Արեգ Գալստյանի եւ արտաքին կապերի վարչության պետ Տ.Մելքոնյանի հետ: Զախարյանի՝ Երեւան-Մոսկվա-Պեկին եւ նույն երթուղով հետադարձ տոմսն արժեցել է 1մլն 936 հագար դրամ, իսկ նախարարության մյուս աշխատակիցներից յուրաքանչյուրի տոմսերը՝ 437 հազար դրամ, այսինքն՝ նախարարն ամեն անգամ երթեւեկել է 3-4 անգամ ավելի թանկ: Իհարկե, միայն Երվանդ Զախարյանը չէ, որ երթեւեկում է բիգնես կարգի ավիատոմսերով. բոլոր նախարարների մեջ էլ կա այդ թուլությունը: Սա, թերեւս, նորմալ կդիտվեր, եթե երկրում չլիներ սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ եւ ավելի քան 30 տոկոս աղքատություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ