News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Մինչ ապրիլի 24-ը «սառեցված» ներքաղաքական կյանքը շուտով «հալվելու» է: Հալոցքի հետ մեկտեղ «ջրի երես» են դուրս գալու նաեւ տեւական ժամանակ խմորված ինտրիգները: Քանի որ ընդդիմադիր դաշտում մարդ ու գործընթաց դույզն ինչ չեն մնացել, բոլոր զարգացումները տեղափոխվել են իշխանական դաշտ:

ՀՀԿ-ում սկսել են իրար լավ չհասկանալ: Դժգոհողների նոր ալիք է հասունանում, սակայն «ապստամբները» դեռ լուռ են: Բայց հերիք է առիթ լինի, եւ նրանք իրենց կարծիքը «համապատասխան տեղում» կհայտնեն եւ կհիշեցնեն: «Ընդդիմադիր» ՀՀԿ-ականների հիմնական «թիրախը» սոցիալ-տնտեսական վիճակն է ու դրա ոչ ճիշտ կառավարումը: Նրանց դիտարկմամբ, երկրում ավելի վատ տնտեսական պայմաններ են, քան տարիներ առաջ ֆինանսատնտեսական ճգնաժամի օրերին:

ՀՀԿ «գանգատվողները» վստահեցնում են, որ այս վիճակը շատ լավ գիտակցում է նաեւ երկրի ղեկավարությունը, եւ առաջիկայում հնարավոր են որոշ փոփոխություններ ոչ միայն քաղաքականության, այլեւ որոշակի պաշտոնյաների առումով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ