News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նեպալում ավերիչ երկրաշարժից հետ կապված երկրի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել: Վերջին տվյալներով, աղետի զոհեր թիվը հասել է 4353-ի, եւս 8 հազարից ավելի մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, Նեպալի կառավարությունում նշել են, որ վիրավորների ու զոհերի որոնումները սպասվածից ավելի երկար կտեւեն՝ ռեսուրսների սահմանափակության պատճառով: «Մենք պատրաստ չէինք նման մասշտաբի աղետի»,-ասել է Նեպալի ԱԳ նախարար Բամ Դեւ Գաուտամը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նեպալում 7,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին ցնցումներին հետեւել են մի քանի հետցնցումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ