News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միջազգային ֆինանսական կորպորացիայի /IFC/ Օմբուդսմենի գրասենյակը (САО) ուղարկել է համապատասխանատվության վերաբերյալ հաշվետվություն՝ «Lydian International» ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման վերաբերյալ բողոքի կապակցությամբ, հաղորդում է «ԷկոԼուրը»

IFC-ին պատկանում են ընկերության կանոնադրական կապիտալի 7.9% բաժնետոմսերը:

Հաշվետվության մեջ միացված են երկու բողոքներ: Բողոքներից մեկը ուղարկված էր САО-ին 2014 թվականի ապրիլին հասարակական կազմակերպությունների 9 ներկայացուցիչների եւ «կանաչ» քաղաքացիական նախաձեռնությունների անունից: Բողոքում նշված է, որ IFC-ն ֆինանսավորում է մի ծրագիր, որը չի համապատասխանում ՀՀ ազգային օրենսդրությանը եւ IFC-ի էկոլոգիական եւ սոցիալական քաղաքականության ստանդարտներին, քանի որ նախագիծը պարունակում է բարձր ռիսկեր Հայաստանի եւ Կովկասի տարածաշրջանի ռազմավարական ջրային ռեսուրսների` Սեւանա լճի ջրհավաք ավազանի, Արփա եւ Որոտան գետերի, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարների համար,  Ջերմուկ առողջարանային քաղաքի, հատուկ պահպանվող տարածքների, կենսաբազմազանության, պատմամշակութային ժառանգության, գյուղատնտեսական հանդակների, ինչպես նաեւ տեղի համայքների համար:

Պատճառը շրջակա միջավայրի աղտոտումն է տոքսիկ մետաղներով եւ ցիանային արտադրության թափոններով, որոնք կզբաղեցնեն 144 հեկտար տարածք եւ կտարածեն աղտոտումը ավելի մեծ մասշտաբով:

Հասարակության ներկայացուցիչները պահանջել են, որպեսզի САО-ն անցկացնի IFC-ի կանոններին եւ ստանդարտներին համապատասխանության հետաքննություն՝ առաջարկելով փոխել ծրագրի կատեգորիան միջին վտանգավորության  В կատոգորիայից ամենավտանգավոր А կատեգորիայի, եւ, ինչպես նախատեսվում է А կատեգորիայի համար, դադարել հանդես գալ ծրագրում որպես Lydian ընկերության բաժնետեր:

Մյուս բողոքը ուղարկված է Գնդեվազ համայնքի բնակիչների կողմից՝ 210 ստորագրությամբ: Ամենաշատ ռիսկի են ենթարկվում բնակիչները իրենց գյուղի այգիների տարածքում ցիանային ֆաբրիկայի կառուցման պատճառով: Բողոքում ասված է, որ բնակիչներն արդեն խնդիրներ ունեն գյուղատնտեսական արտադրանքի իրացման հետ այն պատճառով, որ իրենց կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր արտադրանքի համբավը ընկել է, քանի որ գյուղը դառնում է հանքարդյունաբերական տարածք: Բնակիչները պահանջում են ընկերությունից եւ IFC-ից դադարեցնել նախագիծը եւ դուրս գալ իրենց գյուղից:

САО-ի հիմնական եզրակացությունն այն է, որ IFC-ն այսօրվա դրությամբ ֆինանսավորել է միայն հանքի կառուցման նախապատրաստման միջոցառումները, եւ դեռ չի կայացրել որոշում այն մասին, որպեսզի ֆինանսավորի հանքի կառուցումը: Միաժամանակ  CAO-ն նշում է, որ ներդրման նպատակը հանքի կառուցումն է: Որոշման մեջ մասնավորապես նշված է. « …CAO-ի համապատասխանության գնահատման նպատակն է որոշել, թե արդյոք IFC-ի բնապահպանական եւ սոցիալական կատարողականության ուսումնասիրություն անհրաժեշտ է՝ ի պատասխան դիմումին: Ուսումնասիրությունը նախաձեռնելիս, CAO-ն կշեռքի նժարին է դնում այն գործոնները, որոնք ներառում են բողոքում բարձրաձայնված բնապահպանական եւ սոցիալական մտահոգությունների մեծությունը, IFC-ի բնապահպանական եւ սոցիալական կատարողականության նախնական դիտարկման արդյունքները եւ առավել ընդհանուր գնահատում, թե արդյոք համապատասխանության ուսումնասիրությունը տվյալ հանգամանքներում համարժեք պատասխան է հանդիսանում:

Տվյալ դեպքում CAO-ն եզրակացնում է, որ բողոքում արծածված են էական մտահոգություններ նախագծի բնապահպանական եւ սոցիալական պոտենցիալ եւ իրական մի շարք ազդեցությունների շուրջ:  Այս եզրակացությունը կայացնելիս` CAO-ն նշում է, որ առ այսօր IFC-ն ֆինասնավորել է միայն այն գործողությունները, որոնք  եղել են հանքի կառուցման նախապատրաստական աշխատանքներ, սական որոշում չի կայացվել հանքի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ: Այնուամենայնիվ,  IFC-ի ներդրումներն այդ ընկերությունում ունեցել են հստակ նպատակ` նպաստել հանքի կառուցմանը, որն ակնկալվում է իրականացնել կարճ ժամանակահատվածում: Ելնելով այն փաստից, որ IFC-ի բնապահպանական եւ սոցիալական պահանջները առնչվում են առ այսօր ֆինանսավորված նախապատրաստական աշխատանքներին, CAO-ն որոշում է, որ դիմումատուների կողմից բարձրացված մտահոգությունները համապատասխանում են IFC-ի կատարողականությանը տվյալ ներդման առնչությամբ: CAO-ն նաեւ նույնականացրել է հարցեր IFC-ի կողմից իր բնապահպանական եւ սոցիալական պահանջների վերանայման եւ վերահսկման մասին սույն նախագծի առնչությամբ:

Հաշվի առնելով տվյալ նկատառումները՝ CAO-ն որոշում է կայացնում անցկացնել IFC-ի բնապահպանական եւ սոցիալական համապատասխանության ուսումնասիրությունն տվյալ նախագծի մասով: Սույն համապատասխանության ուսումնասիրության շրջանակները կսահմանվեն CAO-ի գործառնական ուղեցույցի համաձայն»:

ԷկոԼուրը պատասխան է պատրաստում է զեկույցի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ