News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը անդրադարձել է երկրի 39 շրջաններում բնակվող 8 մլն մարդու վրա։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ը։

Համաձայն նախնական տվյալների՝ մոտ 2 մլն մարդ բնակվում է առավել տուժած 11 շրջաններում։ Մայրաքաղաք Կատմանդուում 21 վրանային ճամբար են խփել, որտեղ տուժածներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։

Կազմակերպության տեղեկություններով՝ տարածաշրջանում խմելու ջրի, սննդի եւ առաջին օգնության առարկաների պակաս է զգացվում։

Նեպալում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4353-ի։ Երկրի վարչապետ Սուշիլու Կոիրալուն հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի, գրում է Gazeta-ն։

Հիշեցնենք, որ 7.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել շաբաթ օրը առավոտյան Նեպալում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ