Ապրիլի 27-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։