Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 27-ին, ժամը 13.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շինարարների փողոցի թիվ 11 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 10-ամյա աղջկա, պատճառել վնասվածքներ եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխան տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը 37-ամյա Արման Հ.-ն ներկայացել է ոստիկանության բաժին եւ հայտնել, որ վրաերթը «Մերսեդես» ավտոմեքենայով կատարել է ինքը։
Կատարվում է քննություն։