News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ինդոնեզական բանտում մահապատժի դատապարտված ավստրալացի Էնդրյու Չանը դատավճիռն ի կատար ածելուց մեկ օր առաջ ամուսնացել է։ Պսակադրության արարողությանը ներկա են եղել հարսի եւ փեսայի հարազատներն ու ընկերները։

«Մենք հույս ունենք, որ նախագահը կարեկցանք կցուցաբերի, եւ նորապսակները միասին կյանքը շարունակելու հնարավորություն կունենան»,- պատմել է Էնդրյու Չանի եղբայրը։ Զույգը ծանոթացել է բանտում։ Աղջիկը, լինելով քահանա, այցելում էր բանտարկյալ Չանին, հաղորդում է Lenta-ն։

Չանին դատապարտել են 2006թ. հերոինի մաքսանենգության համար։ Նրա մահապատիժը կարող է իրականացվել ապրիլի 28-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ