Ապրիլի 27-ին, ժամը 15.30-ին, Երեւանի Ներքին Չարբախի տներից մեկի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2101» եւ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Լեքսուս»-ի 11-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիդանդանոց:
Կատարվում է քննություն։