News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատերազմը երկրում Ուկրաինայում կարող է վերսկսվել «ցանկացած պահի»: Այս մասին նա հայտարարել է ի պաշտպանություն Ուկրաինայի միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը մեկնարկել է այսօր՝ ապրիլի 28-ին, Կիեւում:

«Մինչ օրս մեր գլխին կախված է պատերազմի սպառնալիքը: Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի, բայց մենք պատրաստ ենք անել հնարավորը, որպեսզի կասկածի ու նահանջի հնարավորություն չլինի»,-հայտարարել է Պորոշենկոն:

Միաժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է, որ փետրվարին ձեռք բերված մինսկյան համաձայնությունները պետք է ամբողջությամբ իրականացվեն:

Նրա խոսքով, Ուկրաինան հսկայական ներդրումային ներուժ ունի ագրոարդունաբերության համալիրում, էներգետիկայում, IT ոլորտում եւ ավիացիայում:

Պորոշենկոյից հետո ելույթ է ունեցել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով նշել է, որ Ուկրաինան ընդամենը 30 մլրդ դոլարի միջազգային օգնություն է ստացել, մինչդեռ Հունաստանը 300 մլրդ դոլարի օգնություն է ստացել, սակայն այնտեղ «չկա պատերազմ, չկան ռուսական տանկեր եւ նրանք չեն պայքարում միջուկային տերության դեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ