Ապրիլի 27-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 48-ամյա Ազատ Շ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 5,45 մմ տ/չ 16 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն: