News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բանակում չծառայած ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի հնարավորությունը երկարաձգել են մեկ տարով: «Հաստատված կարգի համաձայն զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր՝ ապրիլի 28-ին, ԱԺ-ում ընդունվել է 107 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ (վերջին 5-ը ՀԱԿ խմբակցությունից են) ձայներով:

Օրենքն ընդունվել է 2003 թվականին, որը նախատեսում է, որ 27 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք խուսափել են բանակում ծառայելուց, ամեն զորակոչի համար (մինչեւ 27 տարին լրանալը) կարող են վճարել որոշակի գումար եւ վերադառնալ Հայաստան՝ առանց վախենալու քրեական հետապնդումից:

Ավելի ուշ օրենքի գործողության ժամկետը պարբերաբար երկարաձգվել էր մեկ տարով: Ներկա փոփոխությունն առաջարկում է երկարաձգել օրենքի գործողության ժամկետը մինչեւ 2014 թվականի զորակոչի ավարտը:

Ըստ այդմ, այն քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կարող են վերադառնալ Հայաստան՝ վճարելով 200 հազար դրամ յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ