News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդեր Ստուբն այսօր՝ ապրիլի 28-ին, իր հրաժարականի դիմումը հանձնել է երկրի նախագահ Սաուլի Նիինիստեին:

Երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում նախկին կառավարության լիազորությունները դադարեցվում են, եւ իշխանության են գալիս նոր քաղաքական գործիչներ:

«Կենտրոն» կուսակցությունը հաղթել է այդ ընտրություններում՝ ստանալով 21 տոկոս ձայն, եւ հիմա կոալիցիոն բանակցություններ են ընթանում Ֆինլանդիայի նոր կառավարության կազմի շուրջ, հիշեցնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ենթադրվում է, որ մայիսի 7-ին կոալիցիա կկազմվի: Քաղաքագետների կանխատեսմամբ, երկրի նոր վարչապետ կդառնա «Կենտրոն» կուսակցության առաջնորդ Յուհա Սիպիլիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ