News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մինչեւ ապրիլի վերջ Ռուսաստանի Պետդումայում օրինագիծ կներկայացվի, ըստ որի դաշտերում բերքահավաքով զբաղվող, ինչպես նաեւ վարունգ ու կարտոֆիլ տնկող  ներգաղթյալներն ազատվում են ռուսաց լեզվի, պատմության ու իրավունքի պարտադիր քննություններից:

Օրինագծի հեղինակը Վորոնեժի մարզային դումայի օրենսդրության, անվտանգության եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Աստանկովն է, որը նշել է, որ աշխատանքի իրավունք ստանալու համար պարտադիր քննությունների եւ դրանք հանձնելու ընթացակարգերի երկարատեւության պատճառով տարածաշրջաններում աշխատող ձեռքի պակաս ունեն, նաեւ մեծանում է բերքը կորցնելու ռիսկը:

Ըստ այդ օրինագծի, պատենտ ստանալու համար գյուղատնտեսության ոլորտում զբաղվող ներգաղթյալը ստիպված չի լինի քննություն հանձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ