News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 28-ին մասնակցել է «ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» գնահատման հաշվետվության քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հետ համատեղ:

Քննարկմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, պետական ու հասարակական կառույցների այլ ներկայացուցիչներ:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ողջունել է ներկաներին եւ նշել, որ պրոբացիոն ծառայության ստեղծման անհրաժեշտությունը ամրագրված է ինչպես ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ նախագահի կարգադրությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում:

Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը գործընկերների հետ արդեն իսկ մշակել է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի նախագիծը, որը հանրային լայն քննարկումներ անցնելուց հետո լրամշակվել եւ ներկայացվել է ՀՀ կառավարություն:

«Հանրային կարծիքը կարեւոր գործոն է որոշումներ կայացնելիս: Մենք ոչ միայն ականջալուր ենք լինելու դրանց, այլեւ ինքներս ենք խթանելու հանրային կարծիքի արտահայտումը. արդյունքում կունենանք հանրության կողմից առավել ընդունելի, լեգիտիմ որոշումներ»,-ընդգծել է նախարարը: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես ԵԱՀԿ-ին՝ պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ՀՀ կառավարությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը կարեւորել է նման հանդիպումների կազմակերպումը եւ հույս հայտնել, որ հետազոտությունն ու այսօրվա քննարկումները կնպաստեն Կառավարության ջանքերին՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությամբ ստեղծելու արդյունավետ պրոբացիոն ծառայություն:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը միջոցառմանը մասնակցելու համար եւ ընդգծել, որ պրոբացիայի հաստատությունը քրեական արդարադատության կարեւոր բաղադրիչներից է:

«Հույս ունենք, որ զեկույցում ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի օրենսդրական դաշտի, ինչպես նաեւ միջազգային փորձի վերլուծությունը, լավ հիմք կհանդիսանան համատեղ ջանքերով պրոբացիոն ծառայություն ստեղծելու համար»,- ասել է ՀԿ նախագահը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են հետազոտությունում առկա եզրակացությունները, Հայաստանում պրոբացիոն ծառայություն ներդրման ռազմավարության հեռանկարները:

«ՀՀ-ում քրեակատարողական համակարգի բարեփոխման հեռանկարները. պրոբացիոն ծառայության հիմնադրումը ՀՀ-ում» հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Այն  ուղղված է քրեակատարողական համակարգում բարեփոխումների հեռանկարներին եւ Հայաստանում պրոբացիայի ծառայության ներդրմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ոստիկանությունն իրավապահ համակարգում ամենաբարձր վստահություն վայելող կառույցն է. հրապարակվել են հարցման արդյունքները
Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի…
Ամենաշատ