News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն դատարան է դիմել` բողոքարկելու ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ընկերության նկատմամբ կազմված 3.8 միլիարդ դրամի ակտը: Այս մասին «ԷկոԼուրի»  հետ զրույցում ասաց ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը` նշելով, որ  երկու նախնական նիստ արդեն եղել է, երրորդը կլինի մայիսին: «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ն Հայաստանում շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

Դիտարկմանը, թե կարծես թե մութ ամպեր են կուտակվել Դանդիի գլխին, Հրաչ Ջաբրայանը նշել է. «Ես չէի ասի, որ մութ ամպեր են կուտակվել Դանդիի գլխին, ես ուղղակի կասեի, որ բիզնեսի ոլորտի գլխին են մութ ամպեր կուտակվել, և ես իսկապես մտահոգված եմ դրանով: Ամեն անգամ, որ շփվում եմ քննիչների հետ, զգում եմ, որ իրենք ուղղակի ուզում են` աշխատանք տանեն, բայց ինչ-որ պատվերներ են կատարում: Ինչպես որ պարզվեց, նախկինում բնապահպանության նախարարության ակտը սխալ էր, իրենք սխալ ստուգումներ էին արել: Ինչպես գիտեք, այդ 380 միլիոն ակտը իջավ մինչև 30 միլիոնի, որովհետև սխալ հոդվածներ էին օգտագործել, հոդվածներ, որոնք ընդհանրապես հանքարդյունաբերության տարածքի հետ կապ չունեն, այլ կապ ունեն գյուղատնտեսական տարածքների հետ: Այս ակտի հետ կապված, անկեղծ ասած, չգիտեմ` ինչ տրամադրվածություն ունեն և առանձնապես չի էլ հետաքրքրում, բայց ես գիտեմ, որ ճիշտ չէ Հայաստանի բիզնեսի հետ, նամանավանդ օտարերկրյա ներդրողների հանդեպ, որոնք մեծ գումարներ են ներդնում Հայաստան բիզնես անելու համար, այսպիսի պահվածք ցուցաբերել: Բայց կարծում եմ, որ դատարանը ցույց կտա, նորմալ գործընթացներ կանցնենք, բացարձակապես կասկած չունեմ, որ մենք հաղթելու ենք դատարանում»:

Հարցին, թե ինչպես է վերաբերում լուրերը, ըստ որոնց իրենից փորձում են խլել բիզնեսը, Ջաբրայանն արձագանքելն է. «Եթե այդպիսի ցանկություն կա, պատրաստակամ եմ վաճառելու հիմնարկը: Թող մոտենան ինձ բիզնես առաջարկով, նորմալ գին տան, ես իրենց վաճառեմ հիմնարկը, խնդիր չկա: Բայց, անկեղծ ասած, ես պաշտոնական նման բան չեմ լսել, լրատվական միջոցներից եմ լսել, բայց չեմ կարծում, որ իրականություն է: Բայց բիզնես է, մենք մեծ ներդրումներ ենք արել, բիզնեսը շարունակելու ենք մինչև այն պահը, որ կարող է ձեռնտու լինել մեզ համար, բայց այն պահին, որ ձեռնտու չլինի, կփակենք աշխատանքները»:

Նա հայտարարեց, որ եթե այդ գումարը բռնագանձվի, ինքը հաջորդ օրը կփակի հիմնարկը: «Իմ որոշումը հստակ է: Ես բազմիցս ասել եմ լրատվամիջոցներով, նույնը ասել եմ և ֆինանսների նախարարին և ՀՀ վարչապետին: Եթե այդ գումարը բռնագանձվի, ես հաջորդ օրը փակելու եմ հիմնարկը, որովհետև այդ հիմնարկը այդպիսի շահութաբեր հիմնարկ չէ, որ մենք կարողանանք և վնասով աշխատենք, և սպասենք, որ շահույթի հասնի և, միաժամանակ, այսպիսի անարդար հսկայական գումարներ տուգանք վճարենք: Ուղղակի բիզնեսի որոշում կդառնա այդ պահին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ