News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրում ապրիլին կայացավ ICC-ի բանկային համաժողովը` նվիրված առեւտրի ֆինանսավորմանը, ոլորտի զարգացման ժամանակակից ուղենիշների եւ մարտահրավերների քննարկմանն ու միջազգային փորձի փոխանակմանը: Համաժողովը կազմակերպվել էր Միջազգային առեւտրի պալատի կողմից` Սինգապուրի Բանկերի միության (ABS) եւ Բիզնեսի ֆեդերացիայի աջակցությամբ (SBF):

Ընդհանուր առմամբ համաժողովին ներկա էին 65 երկրների կառավարության եւ բանկային համակարգերի ավելի քան 400 ներկայացուցիչներ, այդ թվում` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD), Ասիական զարգացման բանկի (ADB), Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակություններ (IFC): ICC-ի համաժողովի աշխատանքին, Ասիական զարգացման բանկի հրավերով, մասնակցեցին նաեւ Յունիբանկի ներկայացուցիչները:

«Դուրս գալով զարգացման որակապես նոր փուլ, մենք նախատեսում ենք միջազգային համագործակցության շեշտակի ընդլայնում: Նման համաժողովները լավ հարթակ են փորձի փոխանակման, գաղափարների, զարգացման հեռանկարների եւ մարտահրավերների քննարկման համար: Յունիբանկի ներկայացուցիչները մի շարք արդյունավետ հանդիպումներ ունեցան արտերկրի առաջատար բանկերի եւ միջազգայիան կառույցների մասնագետների հետ` համագործակցության հաստատման ուղղությամբ, քննարկեցին առեւտրի ֆինանսավորման գործիքների արդի հնարավորություններն ու առավելությունները», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ