News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ը ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ  հայտարարում է «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթի անցկացման մասին, որը նվիրվում է Հաղթանակի 70-ամյակին եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին:

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ Beeline-ի կողմից կստանան Beeline Smart սմարթֆոններ, ինչպես նաեւ հնարավորություն կունենան մայիսի 9-ին ռադիո «Ավրորա»-ի ուղիղ եթերում ներկայացնելու իրենց պատմությունը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: Պատմություններն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ մայիսի 7-ը ներառյալ հետեւյալ հասցեներով. Երեւան, Ահարոնյան 2, [email protected] էլեկտրոնային հասցեին` «Մեր հաղթանակների պատմությունները» նշումով կամ Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին հաղորդագրության միջոցով: Մրցույթում կհաղթեն երեք մասնակից, ում պատմությունները կընտրվեն հանձնաժողովի կողմից:

«Վստահ եմ, որ «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի շնորհիվ այս երկու հաղթանակները կներկայացվեն նոր լույսի ներքո` հասարակությանը եւ հատկապես երիտասարդ սերնդին հնարավորություն տալով վերստին գիտակցել ու գնահատել հաղթանակի եւ խաղաղության արժեքը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռադիո «Ավրորա»-ի համար մեծ պատիվ է ուղիղ եթեր հրավիրել «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի բոլոր հաղթողներին: Մայիսի 9-ին «Ավրորա»-ի եթերը ինչպես FM, այնպես էլ www.radioaurora.am կայքում առցանց հեռարձակումով, ամբողջությամբ նվիրված կլինեն երկու մեծ հաղթանակներին, մեր հայրերի եւ պապերի` պատերազմի տարիներին տեղի ունեցած պատմություններին, որոնք կներկայացվեն ձեր, ձեր հարազատների, հնարավոր է նաեւ իրենց` հերոսների շուրթերով: Դրանք այն պատմություններն են, որոնցով հյուսված են մեր հաղթանակները», - նշել է «Ավրորա» ռադիոկայանի տնօրենի տեղակալ Ռուզաննա Շահինյանը:

Նշենք, որ մրցույթի հաղթողների պատմությունները կհրապարակվեն www.beeline.am պաշտոնական կայքում:

«Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ