News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի բնակչությունը, որն այս պահին կազմում է մոտ 81 մլն մարդ, առաջիկա 5-7 տարիներին կաճի, իսկ հետո կսկսի աստիճանաբար նվազել եւ 2060 թվականին կկազմի 68-73 մլն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային վիճակագրական գերատեսչության ղեկավար Ռոդերիխ Էգելերը:

Նրա խոսքով, Գերմանիայի բնակչությունն աճել է 2011-2013 թվականներին: 2003-2010 թվականներին բնակչության նվազումը դադարել է 2011 թվականին ներգաղթյալների ներհոսքով:

«2060 թվականին երկրի բնակչության թիվը կկրճատվի մինչեւ 67,6 մլն-ի՝ թույլ միգրացիայի դեպքում՝ եւ մինչեւ 73,1 մլն-ի՝ ակտիվ միգրացիայի դեպքում»,-լրագրողներին հայտնել է Էգելերը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վերջին տարիներին Գերմանիայում յուրաքանչյուր կնոջը բաժին է հասնում 1,4 ծնվող երեխա, ինչը շատ ցածր ցուցանիշ է: 2060-ին, ըստ գերատեսչության հաշվարկների, սպասվող մահացությունը կգերազանցի ծնելիությանը 500 հազարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ