News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում ապրիլի 26-ից մեկնարկվել է ‹‹Made in Armenia 2015›› (Արտադրված է Հայաստանում) էքսպո-ցուցահանդեսը, որին մասնակցում են 330 հայրենական արտադրողներ, այդ թվում նաեւ հայ սպառողին քաջ հայտնի ու արդեն սիրված ‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերությունը։ Եռօրյա միջոցառման շրջանակներում ընկերությունը հնարավորություն ունեցավ իր տեսականին ներկայացնել հայ սպառողին ու հյուրերին, իսկ միջոցառման եզրափակման օրն էլ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցահանդես կատարած շրջայցի ժամանակ այցելեց ընկերության տաղավար եւ համտեսեց ընկերության արտադրատեսակներից, զրուցեց ներկայացուցիչների հետ, տվեց իր բարձր գնահատականը: 

‹‹Այսօր մեծ պատիվ ունենք հայ սպառողին եւ օտարերկրյա հյուրերին ներկայացնելու ‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերության արտադրանքը։ Մեր ընկերությունն այն եզակի ընկերություններից է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո՝ նորանկախ Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածում, զարկ տվեց հայրենական կաթնամթերքի արտադրությանը։ Ընկերությունը սկսել է ծավալել իր գործունեությունը ընդամենը 15 աշխատակցով։ Այժմ ‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերությունը աշխատանքով է ապահովում շուրջ 500 աշխատակցի, փոխշահավետ հիմունքներով համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ, արտադրում է կաթնամթերքի ու պաղպաղակի ամենամեծ տեսականին Հայաստանում։

 ‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերությունը 20 տարի շարունակ կաթնամթերքի շուկայի առաջատարն է Հայաստանում, մի քանի անգամ ճանաչվել է ‹‹Լավագույն կաթնամքերք արտադրող›› ընկերություն, միջազգային ‹‹Պրոդէքսպո›› ցուցահանդեսում երկու անգամ արժանացել է որակի ոսկե մեդալի։ Ներկայումս ‹‹Աշտարակ-Կաթ›› ընկերությունը Ռուսաստան է արտահանում ‹‹Легенды Армении›› (Հայաստանի առասպելներ) ջեմերն ու մուրաբաները, սակայն մեծ նախադրյալներ ունենք ավելի ընդլայնելու արտահանման հնարավորությունները››,- նշեց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն։

«Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Հայաստանի զարգացման հիմնադրամը: Եռօրյա ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ՀՀ արդյունաբերության ներուժը, զարգացման հնարավորությունները եւ աջակցել տեղական ընկերությունների զարգացմանն ու արտահանման խթանմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ