News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահի հետ ընդարձակ հարցազրույց վերցրած թուրքական Hurriyet-ի լրագրող Ջանսու Չամլըբելը ներկայացրել է իր տպավորությունները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան կատարած այցից։

Ջանսու Չամլըբելն իր հրապարկման սկզբում գրել է, որ 1915-ի «իրադարձությունների» 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին Թուրքիայից եկած լրագրողի պարտականությունը նաեւ մեծ բեռ է։ Նա հիշեցնում է, որ 8 կամ 10 տարի առաջ ապրիլի 24-ի մասին Թուրքիայում խոսում էին որպես «այսպես ասած Հայոց ցեղասպանության պնդումներ»  կամ «անհիմն հայկական պնդումներ» տերմիններով, իսկ 2008-ից ֆուտբոլային դիվանագիտության սկսվելուց հետո արդեն օգտագործում են 1915-ի իրադարձություններ եզրույթը։

Թուրք լրագրողն անդրադառնում է ֆրանսահայ երեխաների հետ իր շփմանը՝ շեշտելով, որ նրանք բոլորը Ֆրանսիայում են ծնվել, սակայն նրանց ծնողները կամ պապերն ու տատերը ծնվել են Թուրքիայի տարբեր կողմերում։ «14-ամյա Լիանա Բալը, ում ընտանիքը Թուրքիայի Թոքաթ նահանգից է հեռացել, թուրքերենով  ասում է, որ իրենց մոտ ընդունված խոսք է. «թշնամուդ լեզուն լավ իմացիր» եւ ծիծաղում է։ Նա շարունակում է, որ ինքը թուրքերին թշնամի չի համարում, սակայն երբ հերքում են ցեղասպանությունը, կատաղում է։ «Կեցցեն բոլոր երեխաները»,-բացականչու եմ ինքս ինձ»,-հիշում է Չանսուն։

«Ցեղասպանության թանգարանում 1915-ի հետ կապված շատ լուսանկարներ կան» Անատոլիայի գյուղերից քշված հայերի երեխաների լուսանկարներն ավելի էին ծանրացնում մթնոլորտը»-նշում է լրագրողը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թանգարան իրենց այցին։ Նա շեշտում է, որ թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը թանգարանում իրենց հետ շրջայցի ժամանակ գրպանից հանել եւ ցույց է տվել Օսմանյան բանակի հրամանատար Սարգիս Թորոսյանին պարգեւ հանձնելու Էնվեր փաշայի նամակը՝ նշելով, որ տեղահանությունը չի շրջանցել նույնիսկ Սարգիս Թորոսյանին։

«Դեմոյանը մեկ այլ օսմաներենով փաստաթուղթ է ցույց տալիս՝ ասելով, որ այն էլ հայի ունեցվածքը խլելու հրամանագիրն է։ Տեսեք, առանց Թուրքիայի արխիվների բացվելու էլ ինչպիսի փաստաթղթեր ենք ձեռք բերել, սակայն հրաժարվում է ասել, թե որտեղից են ճարել դրանք»,-նշել է Ջանսու Չամլըբելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Ամենաշատ