News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ից հետո նորից քաղաքական օրակարգում է Սահմանադրական բարեփոխումների թեման: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հետ հետ կապված այս պահին իրեն մանրամասներ հայտնի չեն:

Վահան Բաբայանը նշեց, որ ԲՀԿ դիրքորոշումը խորհրդարանական կառավարման համակարգի հետ կապված մնում է անփոփոխ, եթե առաջարկվի կիսանախագահական համակարգում որոշակի փոփոխություններ, ապա վստահ է, որ իրենք կունենան առաջարկություններ:

«Խորհրդարանական համակարգը չի կարող ապահովել մեր ներքին եւ արտաքին անվտանգության երաշխիքները, եւ խորհրդարանին առաջնային մանդատ տալով՝ կարող են մի շարք անհաղթահարելի խնդիրներ լինել: Իսկ կիսանախագահական տարբերակը բարելավել կամ փոփոխելը կարող է դառնալ մեր քննարկման առարկան»,-ասաց Վահան Բաբայանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 12-ին հանդիպել է ԲՀԿ, ՄԱԿ, ՀՅԴ, ՀՀՇ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների, իսկ ՀՀԿ գործադիր մարմնի ընդլայնված նիստում նաեւ՝ «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ի ներկայացուցիչներին նման հրավեր չի ուղարկվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
«Հրապարակ». Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը
Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում...
«Հրապարակ». Ամաչում են մարդամեջ դուրս գան
ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը...
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Ամենաշատ