Ռուսաստանում լրատվամիջոցները պետք է անկախ լինեն: Այս մասին տարածաշրջանային եւ տեղական լրատվամիջոցների «Ճշմարտություն եւ արդարություն» երկրորդ մեդիաֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա ընդգծել է, որ ոչ ոք չպետք է լրատվամիջոցներն օգտագործի իր շահերի համար:
«Հարցը լուրջ է եւ առանցքայիններից մեկը: Դրա համար պետք է, որպեսզի իրենք լրատվամիջոցներն իսկապես լինեն անկախ, եւ որպեսզի դրանում ոչ ոք չկասկածի: Պետք է անպայման հասնել նրան, որ ոչ ոչ չփորձի նույնիսկ օգտագործել լրատվամիջոցները սեփական բիզնես շահերի, կամ այլ շահերի համար, որոնք կապված չեն հասարակության կամ տարածաշրջանների շահերի հետ»,-հայտարարել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: