News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում աճուրդի է հանվել հեռագիրը, որը Ադոլֆ Հիտլերի հաջորդը՝ Կարլ Դյոնիցը ուղարկել էր Լյուֆտվաֆեի գլխավոր հրամանատար, ադմիրալ Ռոբերտ ֆոն Գրայմին։ Հեռագրում ասվում է, որ ստորագրվել է Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը, եւ բոլոր մարտական գործողությունները 1945թ. մայիսի 9-ին դադարեցվում են։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Պատմաբան Թոմ Լամբի կարծիքով՝ նախկինում նման փաստաթղթերն այրում էին կամ հենց գերմանացիները կամ նրանց դեմ կռվող դաշնակիցների զորքերը։ «Ուստի զարմանալի է, որ փաստաթուղթը հաջողվել է պահպանել»,- մեջբերում է նրա խոսքը Lenta.ru-ն։

Նշենք, որ Գրայմը Գերմանիայից փախել են Պրահա, որտեղ նրան ձերբակալել էին ամերիկացիները։ Հեռագիրը գտել էին նրա ճամպրուկում։ Հետագայում այն ընկել էր Ֆոն Գրայմին հարցաքննող սպայի ձեռքը, իսկ այնուհետեւ հայտնվել մասնավոր հավաքածուում։

Լոտի նախնական գինը 30 հազար դոլար է։ Աճուրդի մեկնարկի մասին պարբերականը ոչինչ չի հաղորդում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ