News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հատել է 5 հազարի սահմանը։ Համաձայն Նեպալի ՆԳՆ տեղեկությունների՝ այս պահին մահացած է ճանաչվել 5057 մարդ։

Ավելի վաղ երկրի վարչապետ Սուշիլու Կոիրալուն հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարի։ Նա կոչ էր արել միջազգային հանրությանը օգնություն ցուցաբերել մոտ 8 հազար տուժածներին։ Երկրի ֆինանսների նախարարի գնահատմամբ՝ երկրաշարժից հետո պետության վերականգման համար անհրաժեշտ կլինի 10 մլրդ դոլար տեղեկացնում է ՌԲԿ-ն։

Հիշեցնենք, որ 7.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել շաբաթ օրը առավոտյան։ ՄԱԿ-ի գնահատմամբ, երկրաշարժի պահին աղետի գոտու տարածքում եղել է 6,6 մլն բնակչություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ