News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Հայկարամ Նահապետյանի՝ վաշինգտոնյան «The Christian Post»-ում հրապարակված հոդվածը:

Վերջերս «Իսլամական պետության» զինյալների կողմից Մերձավոր Արեւելքում հուշարձանների ոչնչացումը ցնցեց միջազգային հանրությանը: Ահաբեկչական խմբավորման կողմից այդ պղծումը սարսափելի գործողություն է, բայց ի՞նչ է անում միջազգային հանրությունը, երբ դա անում է ճանաչված կառավարությունը:

Միանման մտահոգիչ է Ադրբեջանի մահմեդական կառավարության կողմից հայերի հանդեպ բարձր մակարդակով արտահայտվող ատելությունը: Ադրբեջանում հայկական հուշարձանների եւ հայկական քրիստոնեական ժառանգության կանոնավոր ոչնչացումը գագաթնակետին հասավ 2005 թվականի դեկտեմբերին, երբ Նախիջեւանում Ջուղայի հայկական միջնադարյան գերեզմանատունն ամբողջությամբ ավերվեց: Դրանից հետո Բաքուն հայկական գերեզմանատունը զինվորական հրաձգարանի վերածեց՝ այդպիսով սահմանափակելով այդ տարածք մուտքը:

ԱՄՆ-ի՝ իրար փոխարինած դեսպաններ Մեթյու Բրազյան եւ Ռիչարդ Մորնինգսթարը գերեզմանատուն այցելելու անհաջող փորձեր կատարեցին: Ադրբեջանի կառավարությունը հրաժարվեց թույլատրել նրանց այցը: Եվրախորհրդարանի նման փորձը նույնպես հաջողությամբ չպսակվեց: Ամեն դեպքում, Պրահայի Կառլովի համալսարանից գիտնական Սլավոմիր Գորակը 2009 թվականին կարողացավ այցելել հայկական գերեզմանատուն եւ ոչ մի հուշարձան այնտեղ չգտավ:

Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը նման է ԻԼԻՊ-ի կամ թալիբների կողմից հուշարձանների ոչնչացմանը: Նրանք բոլորն էլ ծայրահեղ անհանդուրժողական եւ ատելության վերաբերմունք ունեն այլ ժողովուրդների եւ կրոնների մշակութային ժառանգության հանդեպ: Ամեն դեպքում, այս երկուսի միջեւ տարբերություն կա. դա հանցագործների միջազգային կարգավիճակն է: Եթե ԻԼԻՊ-ը կամ «Թալիբան»-ը մեկուսացված ծայրահեղական խմբավորումներ են, ապա Ադրբեջանը ճանաչված պետություն է եւ միջազգային հանրության լիիրավ անդամ, որը, ինչպես պետք է ակնկալել, պետք է հետեւի միջազգային իրավունքի եւ քաղաքակիրթ աշխարհի բոլոր նորմերին: Բայց այդ պետությունը դա չի անում:

Բացի այդ, եթե ԻԼԻՊ-ն ու թալիբները չեն էլ փորձում թաքցնել իրենց գործողությունները, Ադրբեջանը շարունակում է հերքել Ջուղայում իրականացրած հանցագործությունը եւ ամբողջությամբ փակել է այդ տարածք մուտքը:

Բաքվի վանդալիզմը բխում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանդեպ նրա թշնամական վերաբերմունքից: Սակայն ոչինչ չի կարող արդարացնել նման վերաբերմունքը: «Քաղաքական կամ կրոնական որեւէ արդարացում չկա մարդկության մշակութային ժառանգության ոչնչացման համար»,- ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ: Միաժամանակ, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պահպանել են ոչ հայկական ժառանգությունը, այդ թվում՝ մզկիթներն ու մահմեդական գերեզմանները:

Աչքերը փակելու, կիսատ քայլեր անելու կամ մեղավորների դեմ ոչինչ չձեռնարկելու դեպքում վտանգավոր տպավորություն է ստեղծվում, որ մուրճերն ու բուլդոզերներն օգտակար գործիք են՝ քաղաքական նպատակներին հասնելու եւ պատմությունը վերաշարադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ