Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առաջացած ձնահոսքի պատճառով մոտ 250 մարդ անհետ կորել է։ Ինչպես գրում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, միջադեպը տեղի է ունեցել լեռնագնացների շրջանում հայտնի Ռասուվա շրջանում։
Հիշեցնենք, որ 7.9 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել շաբաթ օրը առավոտյան։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհերի թիվը հատել է 5 հազարի սահմանը։