News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ցույց տվեց, որ աշխարհով մեկ սփռված հայությունը 1915 թ. մեծագույն ողբերգությունից 100 տարի անց շարունակում է պայքարել հանուն պատմական արդարության հաղթանակի,  եւ այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ։ Այդ մասին ասել է ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը։

«Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին եւ կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, եւ արձանագրենք այդ ուղղությամբ առկա առաջընթացը։ Այս օրերին շատ է խոսվում, թե որն է լինելու մեր հետագա անելիքը։ Կարծում եմ՝ ակնհայտ է, որ թե՛ մեր անմեղ նահատակների հիշատակը հարգելու, թե՛ մեր ազգային նպատակներն ու իղձերը իրականացնելու, թե՛ մեր ժողովրդի հուսալի ապագան երաշխավորելու համար պետք է հզորացնենք մեր պետությունը, ամրապնդենք պետականությունը, Հայաստանը դարձնենք զարգացած, մրցունակ, ժողովրդավարական երկիր, որը պայմաններ կստեղծի  իր քաղաքացիների արժանապատիվ կյանքի համար։ Իշխանությունը յուրացնելով եւ երկրի հարստությունը մի խումբ մարդկանց ձեռքում կենտրոնացնելով՝ պետություն չես կառուցի»,- նշել է Դեմիրճյանը։

Նրա խոսքով, այսօր առաջնահերթ խնդիրներն են երկրում օրինականության եւ արդարության հաստատումը, կոռուպցիայի դեմ իրական պայքարի ծավալումը եւ  անպատժելիության վերացումը, տնտեսության առողջացումը եւ աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը, արտագաղթի կասեցումը։ «Եվ այս խնդիրների լուծման համար ամենեւին անհրաժեշտ չէ Սահմանադրությունը փոխել։ Ընդամենը պետք է Սահմանադրությանը համաձայն` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորել։ Դա է երկրի բնականոն զարգացման նախապայմանը։ Առանց դրա թե՛ կիսանախագահական եւ թե՛ խորհրդարանական կառավարման մոդելների քողի տակ երկրում կարող է հաստատվել  ֆեոդալական տիպի  հասարակարգին բնորոշ ինչ-որ համակարգ»,- նկատել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ