News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում հոգեբանության պրոֆեսոր Էրվին Ստաուբայի՝ «The Huffington Post»-ում հրապարակված հոդվածը:

Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականի ապրիլին: Այն, ինչ հանգեցրեց դրան, նման է մյուս ցեղասպանությունների մեկնարկին: Ինչպես եւ այլ ցեղասպանությունների զոհերի դեպքում, հայերն ինչ-որ առումով քավության նոխազ դարձան կենսական խնդիրների պատճառով:

Հայերը փոքրամասնություն էին եւ այլ կրոնի հետեւորդ: Նրանց քրիստոնյաներ էին՝ մահմեդականների շրջանում: Մեծամասնության մշակույթում համարվում էր, որ նրանք ավելի ցածր խավ են: Սակայն նրանք բավական հաջողակ էին Թուրքիայում. լավ գործարարներ էին եւ վարչական պաշտոններ էին զբաղեցնում՝ ցածրից մինչեւ միջին օղակում: Հաջողակ, բայց չգնահատված փոքրամասնությունը յուրահատուկ զայրույթ է առաջացնում, ինչպես հրեաները Գերմանիայում կամ թութսիները՝ Ռուանդայում: Հայերը նյարդայնացնում էին նաեւ այն պատճառով, որ ավելի լավ վերաբերմունք եւ ավելի մեծ ինքնավարություն ցանկանալով՝ մշտապես արեւմտյան գերտերություններին խնդրում էին իրենց օգտին ճնշում գործադրել:

Չնյաած Ցեղասպանությունից եւ կառավարության փոփոխությունից հետո որոշ հանցագործների դեմ դատական գործեր հարուցվեցին, շուտով Թուրքիան փոխեց գիծը: Այն ոչ միայն դադարեց ճանաչել Ցեղասպանությունը, այլեւ սկսեց բոլոր միջոցներն օգտագործել՝ մյուսների կողմից դրա ճանաչումը թույլ չտալու համար: Կառավարությունը գիտնականներին վճարում էր, որպեսզի նրանք այլընտրանքային պատմություն առաջարկեն, իսկ եթե բարեկամ երկիրը մոտ էր Ցեղասպանության ճանաչմանը, Թուրքիան սպառնում էր դադարեցնել հարաբերությունները:

Ժխտողականությունը՝ անկախ ձեւից, վնասակար հետեւանքներ ունի ոչ միայն վերապրածների համար, այլեւ հենց հանցավոր խմբի: Նրանք, ովքեր ժխտում են, որպես կանոն, չափազանց բացասաբար են վերաբերվում իրենց զոհերին, ինչն առանցքային դեր խաղաց բռնության իրագործման հարցում: Նրանք կարող են նաեւ հետեւել գաղափարախոսությանը, որը բռնության դիմելու պատճառներից մեկն էր:

Երբ հանցագործները հասարակության գերակշռող մասն են կազմում, բացասական հայացքները կարող են տարածվել նաեւ այլ փոքրամասնությունների վրա: Թուրքիան, հնարավոր է, բոլորովին այլ վերաբերմունք ունենար իր քրդական փոքրամասնության հանդեպ, եթե ուսումնասիրեր այն պատճառները, որոնք հանգեցրին Հայոց ցեղասպանության:

Ժխտողականությունից առավել տուժում են վերապրածները: Նրանք ճշմարտության, մեղավորների եւ աշխարհի կողմից իրենց տառապանքների ճանաչման կարիք ունեն: Դա կրկնակի հարց է. մի կողմից՝ ժխտողականությունից նրանց ցավն ու ճանաչում ստանալու նրանց ջանքերը Սփյուռքում, օրինակ՝ ԱՄՆ-ում նրանց ստեղծած ուժեղ համայնքների հիմնական տարրերից են: Մյուս կողմից՝ ժխտողականությունը նորից ու նորից նրանց զոհ է դարձնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ