News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկիրը շարունակում է խեղդվել մենաշնորհների եւ անհագուրդ կոռուպցիայի ճիրաններում: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները ապրիլի 24-ին նշվեցին հավուր պատշաճի: Այդ օրն ամբողջ աշխարհը խոսեց Ցեղասպանության մասին եւ դատապարտեց այն: «Խոսքեր ասվեցին, որոնք շոյեցին մեր ազգային ինքնասիրությունը եւ հաճելի էին մեր արժանապատվության եւ արդարության զգացման համար: Բայց ապրիլի 25-ից իսկ արդեն աշխարհն անցավ իր սովորական քաղաքական անցուդարձին, բարձրագոչ, գեղեցիկ արարողակարգերից հետո Հայաստանը վերադարձավ իր առօրյա՝ անվտանգության, գոյատեւման եւ սոցիալ-տնտեսական կացության համար նույն ահռելի մարտահրավերներին»,- նշել է Զուրաբյանը:

Այս առումով Ցեղասպանության հիշատակման միջոցառումները ոչինչ չեն փոխել եւ չէին էլ կարող փոխել: Երկիրը շարունակում է խեղդվել մենաշնորհների եւ անհագուրդ կոռուպցիայի ճիրաններում, ասել է պատգամավորը:

«Ճիշտ նշելը կնշանակեր ունենալ ազատ, ժողովրդավար պետություն, որը կդառնար իր քաղաքացիների համար ազատ, ստեղծարար եւ բարեկեցիկ կյանքի ապահով օրրան»,- նկատել է Զուրաբյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ