News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը ապրիլի 28-ին քննարկել է «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։

Ինչպես հայտարարել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, մասնավոր գերեզմանատներ ղեկավարողները պետք է թույլտվություն ստանան տեղական իշխանություններից։ Գերեզմանոցի մակերեսը չպետք է 3 հեկտարից պակաս լինի։ Դրանցում պետք է լինի հոգեհանգստի եւ հոգեհացի արարողությունների առնվազն մեկական սրահ եւ  դիահերձարան։ Պետք է լինի նաեւ դիակիզարան եւ աճյունասափորանոց։

Եթե մահացածի հարազատները մեկ տարուց ավել հանգուցյալի գերեզմանի պահպանման պայմանագիրը չեն երկարաձգում, կազմակերպիչը կարող է տարածքը հետ վերցնել եւ նոր հուղարկավորություն կատարել։  Հանգուցյալի մնացորդները հրկիզվում են եւ 5 տարի պահվում հատուկ սափորում։ Եթե 5 տարի անց դարձյալ ոչ մի պայմանագիր չի կնքվում, ապա կազմակերպիչն իրավունք ունի ոչնչացնել մնացորդները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ