Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից Հնդկաստանի տարածքում զոհվածների թիվը հասել է 75-ի։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 28-ին հայտարարել է ներքին գործերի նախարար Լ.Գոյալը։
«Զոհերի թիվը 75 է, տուժել է 450 մարդ»,- ասել է նա։ Առավել մեծ թվով զոհեր են գրանցվել եպալին սահմանակից Բիհար նահանգում՝ 65 զոհ։
7,9 մագնիտուդով երկրաշարժը եղել էր ապրիլի 25-ի առավոտյան։ Ընդհանուր զոհերի թիվն անցել է 5 հազարից։