News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վիրջինիայում մահացել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ առաջին դեսպան Հարրի Գիլմորը: Այս մասին տեղեկացնում է Վաշինգտոնում NEWS.am-ի թղթակիցը:

Հարրի Գիլմորը դիվանագիտական ծառայության պաշտոնաթող սպա էր: 35 տարի շարունակ նա աշխատել է ԱՄՆ դիվանագիտական ծառայությունում, մի շարք ղեկավար պաշտոններ զբաղեցրել: Նա 1993 թվականի մայիսին նշանակվել է Հայաստանում ԱՄՆ առաջին դեսպան:

Դիվանագիտական կարիերայի սկզբում Գիլմորը եղել է Բելգրադում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ (1981-1985), եղել ԱՄՆ պետքարտուղարության Կենտրոնական Եվրոպայի հարցերի վարչության ղեկավար:

Դիվանագիտական ծառայության ավարտին Գիլմորն աշխատել է Դիվանագիտական ծառայության ինստիտուտում (1995-1997):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ