News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն ու Ճապոնիան գլոբալ գործընկերներ են, որոնք հանդես են գալիս «հանուն ամբողջ աշխարհում անվտանգության եւ մարդկային արժանապատվության»: Այս մասին Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Նրա խոսքով, Վաշինգտոնն ու Տոկիոն համատեղ «դիմակայում են Ուկրաինայում ռուսական ագրեսիային, օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանը, որոնց սպառնում է ԻԼԻՊ-ը, դիմակայում են Էբոլայի վիրուսի տարածմանը, իսկ հիմա օգնություն են առաջարկում Նեպալի բնակչությանը»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Աբեն իր հերթին ընդգծել է, որ Տոկիոն ողջունում է Վաշինգտոնի՝ դեմքով դեպի Ասիա շրջվելու որոշումը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ