Իրանի իշխանություններն ազատ են արձակել նավը, որը կանգնեցրել էին Պարսից ծոցում: MV Maersk Tigris բեռնանավը լողում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո: Անձնակազմի անդամներից ոչ մեկը չի ձերբակալվել:
Իրանական «Թասնիմ» գործակալության փոխանցմամբ, միջադեպը որեւէ քաղաքական կամ ռազմական շարժառիթ չուներ: Նավի անձնակազմի անդամները Արեւելյան Եվրոպայից եւ Ասիայից:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, «Ֆարս» գործակալության աղբյուրը վարկած է հայտնել, որ նավը կանգնեցրել են իրանական ծովային կազմակերպության հետ ֆինանսական տարաձայնությունների պատճառով:
Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդել էր, թե իրանական Ռազմածովային ուժերն ամերիկյան բեռնանավ են կանգնեցրել եւ ձերբակալել անձնակազմի 34 անդամներին, իսկ նավն ուղեկցում են Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս նավահանգիստ: