News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայկական արտադրության ամրանը ներքին շուկայում կարողանում է մրցակցել արտասահմանյան ծագման ամրանների հետ։ Այս մասին «Պատրաստված է Հայաստանում»  ցուցահանդեսի ժամանակ NEWS.am-ի թղթակցին հայտնել է «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության տնօրեն Գրիգոր Սարիբեկյանը։ Ընկերությունը ղեկավարում է 2013թ. Չարենացավանում բացված ամրանների գործարանը։

«Ընկերությունն աշխատում է միայն ներքին շուկայի համար. հարեւան Վրաստանում կա ամրանի 2 գործարան, եւ փոխադրումների ծախսատարության պատճառով շահավետ չէ հեռու տեղից փոխադրել այնպիսի խոշոր ապրանք, ինչպիսին ամրանն է։ Հենց այդ պատճառով ներքին շուկայում հայկական ամրանը մրցակցում է ներկրվածի հետ», հավելեց Սարիբեկյանը։ 

Նախքան 2008թ. (վերազինումից եւ վերաբացումից մի քանի տարի առաջ)գործարանը ամրանի պատրաստուք էր արտահանում Իրան։ Հիմա ընկերությունը գործում է ներքին շուկայում, սակայն արդեն պատրաստի ապրանքներով։

 «Գործարանում արդեն 400 մարդ է աշխատում։ Գործարանը կարող է նաեւ հիմա դուրս գալ տարեկան 120 հազար տոննա նախագծային հզորության, սակայն արտադրության աճը սահմանափակ է տեղական փոքր սպառման շուկայով»,- պարզաբանեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Ամենաշատ