News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի Հալեպ քաղաքում գրոհայինները ռմբակոծել եւ ավերել են Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցին։ Հալեպի հայ համայնքից NEWS.am-ին հայտնեցին, որ եկեղեցին գտնվում էր Հին Հալեպ թաղամասում՝ գրոհայինների եւ կառավարական զորքի շփման գծում։

Հալեպի Ալ-Ջդայդե փողոցում գտնվող, 15-րդ դարում կառուցված հայկական եկեղեցին գրեթե ամբողջությամբ ավերվել է։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ օրեր առաջ Սիրիայի Հալեպ քաղաքի Սուլեյմանիա թաղամասի  հրթիռակոծումից վիրավորվել է մի քանի հայ։ Հրթիռակոծումը զգալի նյութական վնաս է հասցրել։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժել է Հայ կաթողիկե եկեղեցու շենքը։Սուլեյմանիա եւ Սեյիդ Ալի թաղամասերի վա արձակված հրթիռների հետեւանքով վիրավորվել է 47 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ։

Լուսանկարը՝ inews-ի ֆեյսբուքյան էջից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ