News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների մեծ մասը համարում է, որ ավելի երջանիկ է եղել նախքան գորբաչեւյան վերակառուցման բարեփոխումները, որոնք սկսվեցին 1985-ին: Վերջին 20 տարում այդ ցուցանիշը չի փոխվել՝ 53-54 տոկոս: Նման արդյունքներ են ստացվել Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան   կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում:

Տարեց մարդիկ վերակառուցման «ձեռքբերումներն» ավելի բացասական են գնահատում (67 տոկոս), քան երիտասարդները (39 տոկոս):

Միաժամանակ, ռուսաստանցիները կարծում են, որ վերակառուցումից հետո քաղաքացիներն ավելի շատ իրավունքներ ունեն, քան 1985-91 թվականներին: 1996 թվականին այդպես էր կարծում 44 տոկոսը, իսկ հիմա՝ 53 տոկոսը: Հակառակ կարծիքին է հարցվածների 35 տոկոսը:

Կյանքում հնարավորությունների վերաբերյալ հարց շուրջ կարծիքները կիսվել են. 46 տոկոսը պնդում է, որ 1970-ականներին մարդիկ ավելի շատ հնարավորություններ ունեին, քան հիմա, իսկ 44 տոկոսը հակառակ կարծիքին է:

Հարցումն անցկացվել է ապրիլի 4-5-ին, 1600 մարդկանց շրջանում, ՌԴ 46 տարածաշրջաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ