News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2016 թվականին Հայաստանը կունենա լիովին նոր անցակետեր: Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագրի մեկնարկը տրվել է Գուգարքի տարածաշրջանային մաքսատան կազմում  գործող Բագրատաշենի մաքսակետից:  Այստեղ՝  նոր անցակետի տարածքում հողային աշխատանքները փաստացի սկսվել են 2013թ.-ի օգոստոսին, սեպտեմբերի 27-ին արդեն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կատարվել է հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: Իսկ այժմ շինհրապարակում թեժ եռուզեռ է:

Ֆինանսների նախարարության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ Սամվել Սաֆարյանի խոսքով`  շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում Բագրատաշենի ապագա անցակետի նախագիծը. «Բագրատաշենի անցակետում կառուցվելու է մուտքի եւ ելքի համար նախատեսված 4-ական ուղի, այսինքն` յուրաքանչյուր ուղղությամբ` երկուսը` բեռնատար եւ երկուսը` մարդատար ավտոմեքենաների համար: Այս ամենի արդյունքում հնարավորություն կունենանք խուսափել հերթերից եւ կուտակումներից. սպասարկումը բարձր մակարդակով եւ ճշգրտությամբ կիրականացվի»: Կգործի նաեւ առանձնացված ուղի` ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար. ապագայի մաքսակետի նորույթներից է: Եվ ոչ միայն. 10 հա տարածքում կառուցվում են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական եւ վարչական մասնաշենքեր, կինոլոգիական կենտրոն եւ այլն:

«Շինարարական հիմնական աշխատանքների ավարտը 2015թ.-ի սեպտեմբերն է, իսկ նոր մաքսակետն ամբողջությամբ շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ: Ամբողջ գործընթացը խիստ վերահսկողության ներքո է»,-վստահեցնում է մաքսատան պետ Սամվել Սաֆարյանը: Շինարարարական եռուզեռը չի խոչընդոտում Բագրատաշենի անցակետի ներկայի կանոնավոր աշխատանքին. ստեղծված են բոլոր պայմանները սահմանահատումն արագ եւ որակյալ սպասարկելու համար: Գուգարքի տարածաշրջանային մաքսատանն ապահովված է շուրջօրյա մաքսազերծում. ամբողջ գործընթացը տեւում է մի քանի րոպե: «Մինչեւ 2016-ը Գուգարքի մաքսատունը հնարավորություն կունենա անհամեմատ ավելի արագ, բարձր որակով կազմակերպել բոլոր տեսակի բեռների ներմուծումն ու արտահանումը: Ֆիզիկական անձանց սահմանահատման գործընթացը կտեւի 5-7, իսկ բեռնատարներինը` մինչեւ 10 րոպե: Կարծում եմ, որ սա իսկական եվրոպական չափանիշ է. 2016-ին մաքսակետն արդեն բոլորովին նոր չափանիշներով կներկայանա այցելուներին»,-ընդգծել է մաքսատան պետը: Հայաստանի հյուսիսային դարպասները միացնող Գուգարքի մաքսատունն այն հանգույցն է, որի միջոցով ապահովվում է երկրի արտաքին առեւտրի մոտ 70 տոկոսը: Իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ աճել է ժամանակակից անցակետերի գործարկման նշանակությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ