News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում անցած տարվա հոկտեմբերի 25-ին մահացած 28-ամյա Անի Դավթյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Գործով մեղադրյալ այս պահին եւս չկա: Համալիր փորձաքննության պատասխանից հետո միայն պարզ կլինի գործի ընթացքը:

Նշենք, որ համալիր փորձաքննությամբ հայտնի կդառնա, թե արդյոք 28-ամյա հղիի մահվան մեջ բժշկական սխալ կա, թե ոչ: Ի դեպ, Անիի հարազատները բժիշկներին են մեղադրում:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության՝ Անի Դավթյանը հիվանդանոց է տեղափոխվել 2014թ.-ի հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ