News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում որոշ ապրանքների ներմուծման եւ իրացման գնի միջեւ մինչեւ 250 տոկոս տարբերության մասին հայտարարությունները մեթոդաբանորեն ոչ ճիշտ համադրումների եւ համեմատությունների արդյունք է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ ՏՄՊՊՀ-ը շարունակում է ուսումնասիրություններ իրականացրել ԱԺ-ում հնչեցված հարցերի վերաբերյալ. Եկամտաբերության խիստ բարձր մակարդակ առկա չէ որեւէ ապրանքային շուկայում

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ Ազգային ժողովում բարձրացված հարցերից մեկն էլ վերաբերում էր նրան, որ ՀՀ-ում որոշ ապրանքների ներմուծման եւ իրացման գնի միջեւ առկա է մինչեւ 250 տոկոս տարբերության, ինչն իբրեւ թե պայմանավորված է այդ ոլորտներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առկայությամբ: Որպես տեղեկատվության աղբյուր վկայակոչվել է «Հայաստանի տնտեսության վերափոխումները եւ վերելքի հեռանկարները» (Ա. Մարկոսյան, Հ. Սարգսյան) գիրքը, որը ուսումնասիրվել է ՏՄՊՊՀ մասնագետների կողմից:

Արդյունքում պարզվել է, որ հեղինակների կողմից կատարվել են մեթոդաբանորեն ոչ ճիշտ համադրումներ եւ համեմատություններ, ինչն էլ հիմք է հանդիսացել նման տեղեկատվության տարածման համար: Որպես օրինակ, նշենք, որ, ասենք, ներմուծվող սառեցված տավարի մսի (այդ թվում Հնդկաստանից ներմուծվող խոշոր եղջերավոր կենդանու) մաքսային արժեքը համեմատվել է տեղական թարմ մսի մանրածախ վաճառքի գնի հետ, ինչը ճիշտ չէ: Խանութներում վաճառվող թարմ տավարի մսի գինը էականորեն բարձր է ներմուծվող սառեցված մսի գնից, որը հիմնականում օգտագործվում է մսամթերքի արտադրության մեջ, հետեւապես դրանք չեն կարող համադրելի լինել:

Նույն կերպ էլ ներմուծվող սառեցված խոզի մսի մաքսային արժեքը, որը, բնականաբար, անհամեմատ ցածր է, համեմատվել է տեղական թարմ մսի իրացման արժեքի հետ: Արդյունքում էլ ստացվել է ներմուծման եւ իրացման գնի միջեւ առկա բավականին մեծ տոկոսային տարբերություն, որը սխալ համադրումների հետեւանք է: Կամ, ասենք, գրքի հեղինակները համեմատել են ներմուծված շաքարավազի մաքսային արժեքը շաքարավազի մանրածախ գնի հետ: Հայտնի է, որ ՀՀ ներմուծվում է ոչ թե պատրաստի շաքարավազ, այլ շաքարավազի հումք, որից տեղական արտադրությունում ստացվում է պատրաստի ապրանքը: Հետեւապես տեղին չէ շաքարավազի հումքի մաքսային արժեքը համեմատել պատրաստի շաքարավազի մանրածախ վաճառքի գների հետ:

Նման կերպ համադրումներ են կատարվել նաեւ այլ ապրանքային շուկաներում: Ընդհանրապես այս կամ այն ապրանքի իրացման գծով եկամտաբերությունների մակարդակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ ներմուծումից մինչեւ մանրածախ վաճառք ապրանքն անցնում է մի քանի փուլերով, որոնց ընթացքում մաքսային արժեքին ավելանում են հարկեր եւ այլ ծախսեր, որոնք ներառված չեն մաքսային արժեքներում, իսկ մանրածախ իրացման գներում, բնականաբար, հաշվարկվում են:

Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես սոցիալական կարեւորության շուկաներին: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի գները գտնվում են հնարավոր ցածր մակարդակում եւ նման անիրատեսական եկամտաբերության մակարդակ առկա չէ որեւէ շուկայում, բացի այդ ապրանքների հիմնական մասի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվում են բազմաթիվ տնտեսվարողներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ