News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել եւ բարձր հորիզոնականներ զբաղեցնել:

2015թ. մարտ-ապրիլ ամիսներին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում կայացած ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Կատարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաեւ Սերբիայում կայացած սամբոյի երիատասարդների առաջնություններին՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ:

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին բարձր ցուցանիշներ արձանագրելու, ՀՀ եւ ՀՀ ԶՈՒ պատիվը բարձր պահելու համար ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը հայ մարզիկ-զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով եւ ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:

Շնորհավորելով զինծառայողներին բարձր ցուցանիշներ արձանագրելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական զինուժը ոչ միայն առօրյա ծառայության ընթացքում, առաջնագծում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում է կարողանում ապացուցել հայոց բանակի բարձր մարտունակությունը, այլ նաեւ ֆիզիկական պատրաստության եւ սպորտի բնագավառներում գրանցած հաջողություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը այսուհետ եւս լուրջ ուշադրություն է դարձնելու  ֆիզպատրատության  եւ սպորտի բնագավառին, համագործակցելու է սպորտային բոլոր կառույցների հետ՝ նպաստելով հայ մարզիկ-զինծառայողների հաջողությունների բազմապատկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ