News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրության առաջին երեք գլուխների վրա  արդեն աշխատանքը հիմնականում ավարտել ենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

Նա նշեց, որ այժմ սկսելու են աշխատանքը մնացած գլուխների վրա, հիմնականում՝ կառավարման համակարգի հետ կապված: Ինչ վերաբերում է մինչեւ մայիսի 5-ը քաղաքական ուժերի կողմից առաջարկներ ներկայացնելուն, Վարդան Պողոսյանն ասաց, որ որեւէ բան այդ մասով իրեն հայտնի չէ, հանձնաժողովից ոչինչ չեն փոխանցել:

Անդրադառնալով երկու հայեցակարգի վրա աշխատելուն՝ Վարդան Պողոսյանն ասաց, որ մի տարբերակի վրա են աշխատում, երբ կլինեն քաղաքական կոնսուլտացիաներ, կտեսնեն՝ երկրորդ տարբերակ կլինի թե չէ: «Մենք աշխատում ենք այն տարբերակի վրա, որը հայեցակարգում է նշված եւ նախագահի կողմից հավանության է արժանացել»,-ասաց հանձնաժողովի անդամը:

Խոսելով հանրաքվեի ժամկետների մասին՝ Վարդան Պողոսյանը նշեց, որ դրանք պարզ կդառնան, երբ նախագահը հայեցակարգը ներկայացնի ԱԺ, վերջինս էլ այն հաստատի: Իսկ թե երբ հանձնաժողովը հայեցակարգը կներկայացնի նախագահին կախված է նրանից, թե ինչքան առաջարկներ կլինեն: «Այժմ աշխատանքային պրոցես է, առաջին երեք գլուխները ավարտված են, առաջիկայում Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի հետ քննարկումներ կանցկացնենք, հետո կտեսնենք, թե առաջընթացը ինչպիսին կլինի մյուս գլուխների հետ կապված»,-ասաց Վարդան Պողոսյանը:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր քաղաքական տարբեր ուժերի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Սահմանադրական բարեփոխումները նախատեսված են 2016թ: Հայտնի է, որ դրանց վերաբերյալ պաշտոնապես առաջարկներ է ներկայացրել միայն ՀՅԴ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ