News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հենց սկզբից էլ ԵՏՄ-ն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ցանկացել է մեկնաբանել որպես թուրքական երկրների միություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական եւ միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահի հայտարարությունը, թե Թուրքիան հետաքրքրված է ԵՏՄ-ով, փորձում է թուրքական շահերը ներկայացնել այդ կառույցում:

Քաղաքագետը պատահական չի համարում այդ խոսակցությունները՝ շեշտելով, որ Նազարբաեւը առաջ է քաշում իր պրոյեկտը, ինչը բնական է: «ԵՏՄ-ն այդպիսին է, մենք կարող ենք մնալ կամ մնալ, եթե Թուրքիան մտնի ԵՏՄ, անիմաստ է դառնում այն մեր համար, եթե մինչեւ այդ ասում էին, որ կարող է շուկա բացել, դա էլ է վերանում: Միեւնույն է՝ ԵՏՄ-ում էլ Թուրքիան չի հանի Հայաստանի հանդեպ բլոկադան»,-ասաց Աղասի Ենոքյանը:

Քաղաքագետը նաեւ շեշտեց, որ ԵՏՄ-ն իրականության մեջ գոյություն չունի, այն ուղղակի Ռուսաստանի կցորդն է, քանի որ Արեւմուտքը ներկայանում է ՆԱՏՕ-ով, ԵՄ-ով, Ռուսաստանն էլ ցանկանում է նման կառույց ունենալ եւ անունը դրել է ԵՏՄ: Նա իրատեսական չի համարում, որ Թուրքիան կմտնի ԵՏՄ, ինչքան էլ Նազարբաեւը այն ցանկանում է դարձնել թուրքական երկրների միություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ