News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ներքաղաքական կյանքում սկանդալային բացահայտումներով հայտնի Twitter-ի գաղտնի օգտատեր Ֆուաթ Ավնին հերթական տեղեկություն է հայտնել՝ շեշտելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է նախընտրական սոցհարցումների արդյունքները կեղծել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ սոցհարցումների իրականացնող հետազոտական ընկերության տնօրեն Իբրահիմ Ուսլուն այցելել է նախագահ Էրդողանին եւ ներկայացրել վերջին սոցհարցումների արդյունքները։ Իբրահիմ Ուսլուն նշել է, որ իշխող կուսակցությունն ունի 41, իսկ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 10,5 տոկոս, ինչը դժվարացնելու է իշխող կուսակցությանը միայնակ կազմել նոր կառավարություն։

Էրդողանն էլ հրահանգել է գտնել 40 տոկոս, իսկ իրենք այն կդարձնեն 48։

Նշվում է, որ Էրդողանը կոնկրետ անձանց հրահանգել է զբաղվել քրդական կուսակցության վարկաբեկմամբ, որպեսզի այն չհավաքի 10 տոկոս եւ անցնի խորհրդարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ