News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի նախօրեի հայտարարությունը, թե Հայաստանին մատակարարվող գազի գինը կնվազի 25 դոլարով եւ 1000 խմ-ի դիմաց կկազմի 165 դոլար, դարձել է հայ-ռուսական հարաբերությունների ու Եվրասիական տնտեսական միության գովաբանության քարոզչական հիթ: Արդեն երկու օր է՝ Հայաստանի իշխանական գործիչները, իրար հերթ չտալով, հայտարարում են, թե ինչպիսի դրական քայլ է կատարվել ռուսական կողմից, ինչի արդյունքում հայ սպառողների համար գազի գինը չի բարձրանա: Ոչ թե կնվազի, այլ չի բարձրանա:

Այն դեպքում, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս նույն հայ պաշտոնյաները հպարտորեն հայտարարում էին, թե դրա արդյունքում առնվազն առաջիկա 5 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի գինը չի փոփոխվի: Գազի գնի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ընդհանուր վերաբերմունքի առանձին դրսեւորումներից մեկն է: Իսկ այդ վերաբերմունքի կամ քաղաքականության հիմքում ընկած է «կարող էր նաեւ ավելի վատ լինել» բանաձեւը: Դրա համար էլ ամիսներ շարունակ Հայաստանում քննարկվում էր գազի հնարավոր թանկացման հարցը, որպեսզի մի գեղեցիկ օր «Գազպրոմի» նախագահը հայտարարի, որ թանկացում չի լինելու:

Որքան զարմանալի, նույնքան էլ հասկանալի է, որ այդ «ավետիսը» չհայտնեց հայ պաշտոնյաներից որեւէ մեկը: Հասկանալի է, որովհետեւ դրա իրական նպատակը հայ հասարակության շրջանում Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության նկատմամբ աճող հիասթափությունն է: Հենց դա կանխելու համար էլ ռուսները որոշել են նվազեցնել իրենց իսկ ընկերությանը մատակարարվող գազի գինը: Ընդամենը 25 դոլարով, իհարկե: Բայց դա Ռուսաստանի ներկայիս հեղինակության համար գուցե նույնիսկ բարձր գին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ