News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանի հատուկ ծառայությունները2014 թվականին երկրի տարածքում արձանագրել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործունեություն կասկածելի «բարձր աստիճան»: Այս մասին ասվում է Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ ռուսական լրտեսների գործունեությունն ուղղված է Լեհաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների դիրքերի վարկաբեկմանը, մասնավորապես ուկրաինական ճգնաժամում, հաղորդում է «Լեհաստանի ռադիոն»: Հիմնական նպատակներից մեկը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ տարաձայնությունների ստեղծումն է:

Լեհական հատուկ ծառայությունները նշում են, որ Ուկրաինայում հակամարտության սկզբից Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է քարոզչական նախագծերում, «որոնք ստեղծում են Ռուսաստանի դրական կերպարը, ինչպես նաեւ բացասական լույսի ներքո են ցուցադրում Կրեմլի քաղաքականության ընդդիմախոսներին»:

Փաստաթղթի հեղինակները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ ռուսական տարբեր հաստատություններ ակտիվություն են դրսեւորում Լեհաստանում ռուսամետ շրջանակների համախմբման եւ ակտիվացման ուղղությամբ:

Զեկույցում եզրակացություն է արված, որ ՌԴ-ն ձգտում է հետախուզական գործունեություն իրականացնել Լեհաստանի քաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական ոլորտներում, ինչպես նաեւ հասնել այն անձանց, որոնք Լեհաստանի անվտանգության հարցերում կարեւոր տեղեկատվության են տիրապետում, հաղորդում է  NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ